Ատամների կծվածքի ուղղումԱտամների կծվածքի ուղղումն սկսվում է մանրազնին ախտորոշման անցկացմամբ։ Սկզբում արվում են ծնոտների համայնապատկերային (պանորամիկ) նկարներ, գլխի հեռառենտգենոգրամմա և հոդերի նկարներ։ Այնուհետև բժիշկ-օրթոդոնտը կատարում է ծնոտների մոդելների վերլուծություն (բոլոր ստացված տվյալների համակարգչային մշակմամբ), որոշում է ատամների զարգացման անոմալիաները, պարզում է դրանց առաջացման հնարավոր պատճառները և բուժման լավագույն միջոցները։ Ցանկացած տարիքի այցելուի մոտ կծվածքի ուղղման համար ժամանակակից օրթոդոնտիան առաջարկում է օգտագործել անհատական ապարատներ` լեզվային բրեկետներ և այլն։ Մարդը, ով որոշել է զբաղվել իր ատամների կծվածքի ուղղմամբ, բախվում է նոր խնդրի հետ` ի՞նչ բրեկետներ ընտրել։

Մեզ մոտ` կլինիկայում, ներկայացված է շատ հարուստ տեսականի

– մետաղական,
– շափուղային,
– թիթեղային,
– տիտանային,
– ինքնալիգավորվող բրեկետներ և այլն: