Գիտենք, որ կա մանկական ստոմատոլոգ մասնագիտական տարանջատումը: Ի՞նչով է այն պայմանավորված

Մանկական ստոմատոլոգիա 1Ստոմատոլոգի հիմնախնդիրը կայանում է կանխարգելիչ միջոցառումների մշակման,դիագնոստիկա անելու, բուժման մեթոդների և պլանի մշակման մեջ, բայց կան մի շարք առանձնահատկություններ, որոնցով էլ տարանջատվում է մանկական ստոմատոլոգի և մեծահասակների աշխատանքը:
Մանկական հասակում ինչպես օրգանիզմը ընդհանուր առմամբ, այնպես էլ բերանի խոռոչը ունի իր առանձնահատկությունները: Փափուկ հյուսվածքները ավելի նուրբ են, իսկ ատամի հյուսվածքները քիչ կրակալված, որը պահանջում է յուրահատուկ մոտեցում և բուժման մեթոդներ: Մանկական ստոմատոլոգիայի առանձնահատկություններից մեկն երեխաների մոտ  ժամանակավոր և խառը կծվածքի առկայությունն է, մինչև մշտական կծվածքի ձևավորվելը:

Սրանցից յուրաքանչյուրի ժամանակ պետք է ցուցաբերվի  ճիշտ մոտեցում:

 

Ո՞րն է մանկական տարիքում բերանի խոռոչի ամենատարածված հիվանդությունը

Ամենատարածված հիվանդությունը, թե մեծահասակների, և թե մանկական հասակում հանդիպող կարիեսն է:
Կարիեսը ատամի կարծր հյուսվածքների ախտահարումն է, որն առաջանում է ատամի ծկթելուց հետո:

Արդյո՞ք կարիեսի զարգացումը կաթնատամներում համեմատելի է մեծահասակների ատամներում կարիեսի զարգացման հետ

Մանկական հասակում կարիեսն ունի իր առանձնահատկությունները:
Նախ այն, որ ընթանում է հիմնականում աննկատ, ավելի պրոգրեսիվ և ավելի արագ , քանի որ կաթնատամները ավելի քիչ կրակալված են և քիչ պաշտպանված արտաքին ազդակներից: Այդ պատճառով ծնողները ավելի ուշադիր պետք է լինեն և այցելեն մանկական ստոմաատոլոգին առաջին իսկ կարիեսը նկատելիս, որ հնարավոր լինի արագ բուժել և խուսափել հետագա բարդություններից:

Կարիեսի առաջացումը կախված է  կենցաղային պայմաններից, տարիքից, օրգանիզմի ընդհանուր վիճակից,  սննդակարգից, բերանի խոռոչի հիգիենիկ վիճակից և այլ պատճառներից: Կարիեսը փոխադարձ կապ  ունի ընդհանուր առողջության հետ: Իզուր  չէ ասված, որ բերանի խոռոչը օրգանիզմի հայելին է:

Եթե օրգանիզմում կա խնդիր, մենք բերանի խոռոչում կարող ենք տեսնել դրա դրսևորումը և հակառակը: Բերանի խոռոչում առկա խնդիր նշանակում է, որ օրգանիզմում ինչ որ տեղ կա խնդիր:

Օրինակ` աղիքային դիսբակտերիոզի հետևանքով կարող է զարգանալ կալցիումի դեֆիցիտ, ինչը կարող է բերել իր հերթին ատամների դեմիներալիզացիայի. ատամի հյուսվածքը կզրկվի անհրաժեշտ միներալներից: Կարիեսը իր հերթին կարող է  բարդություններ առաջացնել: Օրինակ` խրոնիկ տոնզիլիտներ, ռևմատիզմ, նևրիտ, էնդոկարդիտ և այլ բարդություններ: Այն երեխաները, որոնք ունեն կարիեսով ախտահարված ատամներ, հաճախակի են հիվանդանում, ունենում են ախորժակի վատացում, թույլ են լինում, նկատվում է պասիվ վարքագիծ: Կատարելով բերանի խոռոչի սանացիա, մենք լուծում ենք շատ կարևոր խնդիր` պահպանում ենք երեխայի ընդհանուր առողջական վիճակը:

Կան արդյո՞ք կանխարգելիչ միջոցառումներ ուղղված կարիեսի դեմ

Մանկական ստոմատոլոգիաԿարիեսի կանխարգելման գործում մեծ դեր և նշանակություն ունեն ծնողները, քանի որ հենց նրանց հետ համագործակցության արդյունքում է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի: Մենք անում ենք ամեն հնարավորը, բայց կարիեսի հայտնաբերումն ու ժամանակին ստոմատոլոգի մոտ այցը ծնողի գործն է, որը հեշտացնում է թե մեր աշխատանքը, թե երեխայի, թե հենց ծնողների:

Ավելի լավ է կանխարգելել, քան բուժել:
Դա իսկապես այդպես է, քանի որ ավելի հեշտ է երեխայի հետ աշխատել պրոֆիլակտիկ ծրագրով, որը  զերծ է ավելորդ հուզական վիճակից:
Կանխարգելումը երեխաների համար ավելի հաճելի և հետաքրքիր է, քան բուժել արդեն առկա կարիեսով ախտահարված ատամը:
Դա ենթադրում է ավելի շատ ժամանակի տրամադրում, հուզական ֆոն  և  ավելի շատ ֆինանսական ծախս:

Կարիեսի  կանխարգելումը կարևոր և բազմաբաղադրիչ միջոցառում է, որը  լուծում է մի շարք խնդիրներ:
Ծրագիրը իր մեջ ներառում է տեղային և ընդհանուր միջամտություն:

Կարիեսի կանխարգելման գործում կարևոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը. ածխաջրատների քանակի նվազեցումը` կոնֆետների, թխվածքների և քաղցրի հնարավորինս քիչ ընդունում, օգտակար սննդամթերքի` կաթնամթերք, միրգ-բանջարեղեն և սպիտակուց պարունակող սննդի` ձուկ և ծովամթերք, ճիշտ բալանսավորված ընդունում:

Նաև գիշերային ժամերին երեխային ջրից բացի ուրիշ ոչ մի հեղուկ, հյութ կամ քաղցր թեյ  չի կարելի տալ: Գիշերային ժամերին թքի քանակը պակասում է, և բերանի խոռոչի ինքնամաքրումը լավ չի կատարվում:
Դրա հետևանքով կարիեսի առաջացման հավանականությունը մեծանում է:

Ավանտայում տեղային պրոֆիլակտիկ միջամտություն արվում է մանկական ստոմատոլոգիական սենյակում` հատուկ նյութերով:
Այդ նյութերը րրենց կազմում պարունակում են անհրաժեշտ միկրոէլեմենտներ և տարրեր:
Դրանց նշանակումը անհատական է և թե ինչ մեթոդով անել և ինչ հաճախականությամբ, ընտրվում է  մանկական ստոմատոլոգի կողմից կախված տվյալ իրավիճակից:

Այս մեթոդը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից և ունենալ առողջ ատամներ և առողջ ժպիտ:

Կարիեսի բուժումը արդյո՞ք արդարացված է մանկական տարիքում, չէ որ նոր ատամներ պետք է ծկթեն

Շատ հաճախ ծնողները հարցնում են.պետք է արդյոք բուժել կաթնատամները, թե ոչ, չէ որ դրանք ժամանակավոր են և ընկնելու են:
Կաթնատամները ժամանակավոր են, ճիշտ է, բայց, եթե բնությունը տվել է մեզ կաթնատամներ, ուրեմն ինչ-որ նշանակություն ունեն:

Կաթնատամների վաղաժամ կորուստը կարող է մի շարք խնդիրների առաջ կանգնեցնել, որոնցից են ստամոքս –աղիքային  տրակտր խնդիրները` սնունդը վատ ծամելու հետևանքով, ֆոնետիկ խնդիրները` խոսակցական խանգարումները:
Կաթնատամների հեռացման պատճառով  հարևան ատամները կարող են տեղաշարժվել դեպի հեռացված ատամը, քանի որ բնությունը չի սիրում «դատարկություն»:

Մշտական ատամները կարող են ծկթել ոչ իրենց տեղում և առաջացնել ատամնածնոտային համակարգի խնդիրներ:
Կաթնատամների կարիեսը ժամանակին չբուժելու հետևանքով կարող է վնասվել մշտական ատամի սաղմը, որը գտնվում է կաթնատամի տակ:

Բնականաբար կաթնատամների բուժումը հեշտ գործ չէ:

Հետևաբար, կաթնատամները ոչ թե պետք է, այլ պարտադիր է բուժել:

 

Ի՞նչ տարածված սովորություններ կան, որոնք նույնպես կարող են ազդել գեղեցիկ ատամնաշար ձևավորվելուն

Շատ տարածված սովորություներից կարող ենք առանձնացնել մատը բերանում քնելը, բերանը բաց քնելը, ծծակի  երկարատև օգտագործումը 3 տարեկանից հետո, լեզվով անընդհատ ատամների հրումը:
Դրանք առաջացնում են ատամնածնոտային անոմալիաներ, և արդեն պահանջում է օրթոդոնտիկ միջամտություն:

Ի՞նչ խոզանակ և ատամի մածուկ  է անհրաժեշտ օգտագործել

Շատ կարևոր է դեռ մանուկ հասակից երեխային սովորեցնել, թե ինչպես ճիշտ խոզանակել և ատամները խնամել:

Այստեղ ծնողների դերը շատ մեծ է, քանի որ դա արվում է նրանց անմիջական հսկողության տակ և նույնիսկ միջամտությամբ:

Կարևոր է դեռ մանուկ հասակից ընտրել ճիշտ խոզանակ և ճիշտ ատամի մածուկ` տվյալ տարիքային խմբի համար նախատեսված և բերանի խոռոչի վիճակին համպատասխան:

Խոզանակը պետք է լինի հարմար ձեռքի մեջ բռնելու համար, լինի գունավոր, որ տրամադրի և մոտիվացնի երեխային ատամները լվանալ:
Մածուկը պետք է լինի մանկական և  տվյալ տարիքային խմբին համապատասխան պարունակի ֆտոր:

Ավանտայում երեխաների հետ աշխատանքը իրականացվում է  առանձնահատուկ հոգեբանական մոտեցմամբ:

Ավանտայում բժիշկ-ծնող համագործակցության շնորհիվ հնարավոր է հասնել լավ արդյունքի:

Մեզ հետ Ձեր փոքրիկն միշտ կունենա գեղեցիկ ատամնաշար և ճիշտ կծվածք: