Շատերը սովոր են մտածել, որ եթե ստոմատոլոգ-թերապևտի շնորհիվ մենք պահպանում ենք մեր ատամները:
Այնուհետև ընկնելով վիրաբուժական ստոմատոլոգիայի բաժանմունք, անպայման կկորցնենք թեկուզ մեկ ատամ։

Հավատացնում ենք Ձեզ, որ վիրաբուժական ստոմատոլոգիայի նման ընկալումն արմատապես սխալ է:

Ժամանակակից վիրաբուժությունը կարող է շատ բան անել ատամն իր տեղում թողնելու համար։
Անշուշտ, լինում է և այնպես, որ ատամի հեռացումը դառնում է լավագույն այլընտրանքը որոշ լուրջ բարդություններից խուսափելու համար։

վիրաբուժությունԲացի այդ` բերանի խոռոչում նույնպես կարող են լինել ուռուցքներ և այլ բնածին ու ձեռքբերովի արատներ։ Բոլոր այս և շատ այլ վիճակների, բերանի խոռոչի օրգանների հիվանդությունների նախազգուշացմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է վիրաբուժական ստոմատոլոգիան։

Ատամնապահպան վիրահատություններ

Շատ հաճախ հենց վիրաբուժական ստոմատոլոգիայի ժամանակակից մեթոդների շնորհիվ է մնում ատամը պահպանելու վերջին հնարավորությունը, որի հետ, բացի սովորական ատամնափուտից (կարիեսից), կարող է տեղի ունենալ ամեն ինչ, օրինակ` զանազան բորբոքումներ և մեխանիկական վնասվածքներ։

Ատամնային (դենթալ) իմպլանտոլոգիա

վիրաբուժություն 1Թերևս, վիրաբուժական ստոմատոլոգիայի ամենազարգացող ոլորտներից մեկը ներկայումս ատամների իմպլանտացիան է։ Ատամների հեռացումից հետո ոսկորն այլևս չի զգում ծանրաբեռնվածություն ծամելու ժամանակ և սկսում է ուժեղ կերպով փոքրանալ, այնպես որ` երբեմն իմպլանտատի տեղադրումն արվեոլային ելունի այդ մասում դառնում է շատ բարդ, կամ, որոշ դեպքերում, անհնարին։ Որպեսզի իմպլանտատը ամուր պահվի ատամի կորստից հետո փոփոխված ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` կիրառում են սեփական կամ արհեստական ոսկորով ոսկրային հյուսվածքի աճեցման մեթոդը։

Արժե նաև հիշեցնել, որ Ավանտայում բոլոր ստոմատոլոգիական վիրահատությունները կատարվում են միայն վերջին սերնդի ցավազրկող պատրաստուկների օգտագործմամբ,:
Դրանք թույլ են տալիս անցավ դարձել նույնիսկ սրսկումը։
Վարակից պաշտպանության նոր վիրաբուժական մեթոդներն ու մեթոդիկաները նվազագույնի են հասցնում հետվիրահատական բարդությունների ռիսկը։

Այնպես որ` վիրաբուժական ստոմատոլոգիան նույնպես կարող է լինել Ձեր ատամների փրկիչը։