Ե՞րբ և ինչո՞ւ հեռացնել նյարդը

Ատամնախողովակների բուժումը, որը հայտնի է նաև որպես ատամների էնդոդոնտիկ բուժում, առավել պատասխանատու թերապևտիկ ստոմատոլոգիական միջամտություններից է։ Ատամնախողովակների բուժումը մի գործընթաց է, որի օգնությամբ ստոմատոլոգն առողջացնում է ատամի ներքին պարունակությունը, մասնավորապես` ատամի այն մասը, որն զբաղեցնում է կակղանի (պոլպայի) հյուսվածքները։ Շատերն այդ հյուսվածքները համարում են նյարդ։ Իրականում կակղանի հյուսվածքները կազմված են ոչ միայն նյարդային թելիկներից, այլ նաև զարկերակներից, երակներից, ավշային անոթներից, շարակցահյուսվածքային թելիկներից։

Ատամնախողովակների բուժման ընթացքում ատամի ներքին մասից չափազանց մանրակրկիտ կերպով հեռացվում են մանրէներով վարակված և քայքայման արգասիքներով ներծծված կակղանի հյուսվածքները:  Դրանք սովորաբար պարունակում են տոքսիններ (թունավոր նյութեր)։  Հեռացվում է ամեն ինչ, որը կարող է դառնալ այնպիսի հյուսվածքային գրգռիչների աղբյուր, որոնք ունակ են ակտիվացնելու ատամը շրջապատող հյուսվածքների բորբոքումը։ Այնուհետև, երբ մաքրված է ատամի ներքին տարածությունը, անցկացնում են բուժման երկրորդ մասը, որը ներառում է ատամնալիցքի (պլոմբի) տեղադրումը և ատամի խոռոչի զմռսումը։ Խողովակի ատամնալիցքի տեղադրման ժամանակ նույնպես զմռսվում և պատիճավորվում են կակղանի այն մնացորդները, որոնք հնարավոր չէ լիովին հեռացնել ատամնախողովակների բուժման ընթացքում խողովակի պարունակության մաքրման ժամանակ։

Այդպիսով բացառվում է խողովակների պարունակության ներհոսքի հնարավորությունը ատամը շրջապատող հյուսվածքներ և արգելակվում է պերիոդոնտ հյուսվածքների (ատամնարմատը շրջապատող հյուսվածքների) բորբոքումների զարգացման մեկնարկը։

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ատամի խողովակների բուժումը

ատամների բուժումըԱհա մի քանի իրավիճակներ, երբ ատամի խողովակների բուժումը կարող է դառնալ անհրաժեշտ.
– Նման իրավիճակ կարող է ստեղծել այն ատամը, որը ցավի զգացումներ է առաջացնում տվյալ պահին կամ էլ ցավել է նախկինում
– Դուք զգում եք ուռածություն և (կամ ցավոտություն) լնդի վրա որևէ ատամի շուրջը
Բարդացած կարիես (պուլպիտ, պերիոդոնտիտ)
– Մինչև վերջ չբուժված ատամնախողովակներ
– Կիստա
– Օրթոպեդիկ ցուցումներ
– Ջարդված գործիք ատամնախողովակում

Լինում են նաև դեպքեր, երբ ատամը կարիք է ունենում խողովակների բուժման, սակայն դուք չեք զգում բորբոքման որևէ նշան (ուռածություն և ցավի ախտանիշներ)։ Սա հանդիպում է որոշ խրոնիկ բորբոքումների ժամանակ:

Արդյո՞ք ցավոտ է խողովակների բուժումը

Հաճախ խողովակների բուժումը զուգորդվում է բուն գործողության ցավոտության հետ, սակայն իրականում դա այդպես չէ։ Միջին վիճակագրական այցելուի համար ստանդարտ դեպքերում ատամի խողովակների բուժումը անփոփոխ ոչ ցավոտ գործողություն է, ճիշտ այնպես, ինչպես սովորական ատամնալիցքի (պլոմբա) տեղադրումը։

Ինչո՞ւմ է կայանում ատամների խողովակների բուժումը

– Կոֆֆերդամի տեղադրում։
Անզգայացումից հետո և անմիջապես ատամնախողովակների բուժումն սկսելուց առաջ ստոմատոլոգը ատամը մեկուսացնում է բերանի խոռոչից հատուկ ռետինե թաղանթի (այսպես կոչված կոֆֆերդամի) օգնությամբ։ Այդ ռետինե քողը ատամին ամրացվում է փոքրիկ կեռիկների` կլամպների օգնությամբ։
– Դեպի կակղանի խոռոչ մուտքի ստեղծում։
Ատամնախողովակների բուժման համար ստոմատոլոգը պետք է մուտք ստեղծի դեպի այն գոտին, որտեղ գտնվում է նյարդը, այսինքն` դեպի ատամի կակղանի խոռոչ։ Դա կատարվում է հատուկ բոր մեքենաների օգնությամբ։ Ծամիչ ատամների վրա փորվող անցքը շաղափվում է ծամողական մակերեսին, իսկ առջևի ատամների վրա` քիմքային և լեզվային մակերեսներին։
– Խողովակների գտնվելն ու անցնելը ամբողջ խորությամբ` վիզիոգրաֆի և հատուկ մարկերների օգնությամբ։
– Ատամի խողովակի մաքրում։

Ատամնախողովակի բուժման հաջորդ փուլը կակղանի կամ նրա մնացորդների հեռացումն է կակղանի խոռոչից և ատամնարմատների խողովակներից։ Մաքրման գործողությունն իրականացվում է ասեղների նմանվող գործիքներով, որոնցով մոտիկից զննելով` հայտնաբերվում է կողավոր, անհարթ մակերես։ Մեր կլինիկայում կիրառվում են ինովացիոն տեխնոլոգիաներ ապեկսլոկատորի, էնդոծայրակալնիկի օգտագործմամբ, խողովակների հակասեպտիկ լվացում հատուկ ասեղների, երշշակների և ուլտրաձայնի միջոցով ակտիվացման կիրառմամբ։
– Խողովակների լեցում (պլոմբում)
Խողովակը մանրազնին մաքրելուց և չորացնելուց հետո ձեր ստոմատոլոգը կարող է անցնել ատամնախողովակի պլոմբմանը։

Մեր կլինիկայում արմատախողովակների համակարգի օբտուրացումը անցկացվում է երկու մեթոդով.
– Ատամնալիցքի նյութեր + գուտապերչ. մատակարարվում է տարբեր տրամագծերի գործարանային կոների տեսքով:
Դրանք համապատասխանում են ատամների խողովակների մեխանիկական մշակման և լանացման ժամանակ օգտագործվող էնդոդոնտիկ գործիքների չափերին։
– Թերմոֆիլ համակարգի կիրառում. դա տաքացված (փափկեցված) գուտապերչով ատամների արմատային խողովակների լեցման (պլոմբման) համակարգ է։
Արմատային խողովակների լեցման (պլոմբման) թերմոֆիլ համակարգը կազմված է լեցման գամիկներից և հատուկ տաքացնող սարքից: Այն նախատեսված է լեցման գամիկի գուտապերչի փափկեցման համար։

Պարտադիր ռենտգեն հսկողություն լեցումից (պլոմբումից) հետո

Ի՞նչ կարելի է սպասել ատամի խողովակների բուժումից հետո, կարո՞ղ են լինել ցավեր և այլ անհարմարություններ։
Հնարավոր է` ատամի խողովակների բուժումից հետո դուք, իրոք, զգաք ոչ մեծ անհարմարություններ։
Մի քանի օրվա ընթացքում, բուժումից հետո, ոչ մեծ ցավոտություն հնարավոր է ատամների սեղմման ժամանակ։

Ինչպիսի՞ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ բուժված արմատային խողովակներով ատամին։
Շատ դեպքերում նման ատամներն ունենում են թերություններ պսակի մասում ատամնալիցքի տեղադրումից հետո։
Այդ ատամներն այնքան ամուր չեն լինում, ինչպես առաջ։ Դրա համար էլ ստոմատոլոգը պետք է Ձեզ խորհուրդ տա նման ատամը պատել սովորական կամ գամիկային պսակով։

Ինչքա՞ն կարող է Ձեզ ծառայել բուժված խողովակներով ատամը

Ստոմատոլոգը, ով բուժել է Ձեր ատամների արմատային խողովակները, առանց որևէ կասկածի վստահ է, որ այդ ատամները կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում։
Մենք հուսով ենք, որ դուք կհամոզվեք դրանում, և ստոմատոլոգի հույսերը կարդարանան։