Սկիզբ : 2017-11-09
Ավարտ   : 2017-11-09

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի Հերացի մասնաճյուղում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Young and Beautiful 2 խորագիրը կրող միջոցառումը: Ներկայացվեցին էսթետիկ բժշկության մեջ ճանաչված Ֆոտոնա և Վիվաչե ընկերությունների վերջին սերնդի սարքավորումները, որոնք թույլ են տալիս ինչպես կանխել ծերացումը, այնպես էլ վերականգնել երիտասարդությունը: Նախորդ երեկույթի ընթացքում ցուցադրված 3 պրոցեդուրաներին այս անգամ ավելացել էր ևս մեկը` EvoShape ԼԻՖՏԻՆԳԸ: Երեկույթի 4 հյուրեր խաղարկության արդյունքում ստացան ցուցադրվող 4 պրոցեդուրաներից անվճար օգտվելու հնարավորություն: Young and Beautiful կոնցեպտի գովազդային արշավի դեմք` երգչուհի Իվետա Մուկուչյանն էլ հենց հանեց այդ երջանիկների անունները: Շնորհանդեսն ուղեկցվեց Dj Donz-ի թեմատիկ ռիթմերով: