Fotona 4D -ն դեմքի ձգման և երիտասարդացման ոչ ներարկումային, ոչ վիրահատական և ոչ ինվազիվ լազերային բուժում է, որի արդյունքում խթանվում են կոլագենի սինթեզը դիմային և ներբերանային եղանակներով: Fotona 4D դեմքի մաշկի համարԵրկու լազերային ալիքները (Er:YAG և Nd:YAG) և բուժման չորս ռեժիմները հնարավորություն են տալիս  երիտասարդացնել մաշկը տարբեր տեսանկյուններից՝ աշխատելով մաշկի խորը, միջին և մակերեսային շերտերի հյուսվածքների վրա, ինչպես նաև վերացնել մաշկի վրա առկա թերությունները:

Fotona4D-ն ունի լազերային բուժման 4 պրոցեդուրաներ, որոնք աշխատում են Fotona-ի SP Dynamis կամ SP Spectro համակարգերով՝

  • SmoothLiftinTM
  • FRAC3®
  • PIANO®
  • SupErficialTM

Բոլոր 4 ռեժիմները նախատեսված են դեմքի ձգման ևերիտասարդացման համար:
Պրոցեդուրան իրականացվում է առանց անզգայացման և կարող են կրկնվել ամբողջ տարվա ընթացքում:

SmoothLiftin

SmoothLiftinTM  Er:YAG լազերով իրականցվող ոչ աբլատիվ, ներբերանային պրոցեդուրա է: Պրոցեդուրայի ժամանակ լազերային լուսարձակումները խթանում են կոլագենի սինթեզը օրգանիզմում` սկիզբ դնելով բնական կոլագենային սինթեզին, որը մեծացնում է  պրոցեդուրայի արդյունավետությունը:
Այն ազդում է հյուսվածքների վրա` դարձնելով դրանք առաձգական և էլաստիկ: Մեկ անգամյա պրոցեդուրայի արդյունքը համարժեք է քիթ-շրթային ծալքերի շտկմանը:

FRAC3®

FRAC3®-ը  ֆրակցիոն լազեր է, որի ժամանակ կիրառվում է  Nd:YAG ալիքը: Բարձր ջերմաստիճանի միջոցով այն առաջացնում է փոքր սեպաձև վնասվածքներ:
Այս ոչ աբլատիվ  ռեժիմը  հնարավորություն է տալիս աշխատել առավել  խորը  թերությունների վրա` լրացնելով ներբերանային բուժման արդյունքին և վերականգնելով մաշկի երիտասարդությունը:

PIANO®

PIANO® -ն եզակի, ուլտրաերկար Nd:YAG իմպուլսային ռեժիմ է` նախատեսված Fotona4D-ի երրորդ փուլի համար: Լազերը հանգեցնում է հյուսվածքների ամբողջ ծավալի անվտանգ և արագ տաքացմանը արտաքին շերտից դեպի խորը շերտեր:
PIANO® իմպուլսը աշխատում է երկարացված վարկյաններով և գերհագեցած տեխնիկայով` ամբողջացնելով հյուսվածքների շերտերի տաքացման պրոցեսը և տալով  հյուսվածքների ձգման համընդհանուր արդյունք:

SupErficial

SupErficial™-ը` պրոցեդուրայի վերջին փուլը, մաշկի հղկումն է սառը, թեթև Er:YAG լազերային ալիքի միջոցով: Այն լրացուցիչ կերպով բարելավում է մաշկը և նվազեցնում է թերությունները` օգտագործելով VSP տեխնոլոգիան:
Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեշտությամբ վերահսկել դեմքի հղմկման պրոցեդուրան` ստանալով ակնկալվող արդյունքեր առանց ջերմային էֆեկտների և ժամանակի կորստի:

Fotona’s 4D լազերային բուժումը հնարավորություն է տալիս լիակատար կերպով խթանել կոլագենի սինթեզը, վերացնել կնճիռները և ձգել մաշկը կարճ ժամանակահատվածում առանց ներարկումային պրոցեդուրաների: Նորագույն լազերային տեխնոլոգիայի արդյունքում բուժումը լինում է արդյունավետ: Այն վերացնում է մաշկի մակերեսային թերությունները, ազդում է մաշկի ավելի խորը կառուցվածքային շերտերի վրա` հաղորդելով երիտասարդություն և թարմություն: