HIFU-ն  ջերմային կոագուլյացիայի միջոցով դեմքի մաշկի ձգման արդյունավետ և անվտանգ միջոց է:

դեմքի մաշկի ձգման HIFUՕգտագործվող  HIFU բարձր ինտեսիվությամբ կենտրոնացված  ուլտրաձայնային  ալիքների տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել հյուսվածքների կետային կոագուլյացիաներ SMAS մակարդակում: Ի դեպ շրջապատող հյուսվածքները մնում են անվնաս եւ ամբողջական, քանի որ  չեն ենթարկվում թերմալ ազդեցության։

HIFU-ն  ցուցված է

  • տարիքային փոփոխությունների դեպքում
  • հարակնային շրջանի մանր կնճիռների առկայության ժամանակ
  • կրկնակզակի դեպքում
  • այտոսկրերի ուրվագծերի կորուստի դեպքում
  • դեմքի օվալի կորուստի ժամանակ
  •  թույլ արտահայտված ծնոտային եզրագծի դեպքում
  • քիթ-շրթային ծալքերի խորացման դեպքում
  • կախված հոնքերի դեպքում
  • ինչպես նաեւ մարմնի ընտրված հատվածների համար։

HIFU պրոցեդուրայից անմիջապես հետո ստանում ենք մաշկի ձգման արդյունք՝ պայմանավորված երկու գործոններով.

  1. SMAS ծավալի փոքրացմամբ  եւ դեպի վեր բարձրացմամբ, պայմանավորված կետային կոագուլյացիայի միջոցով
  2. Կոլագենային թելեր սեղմամբ եւ  կրճատմամբ