Ուլտրաձայնային թերապիա

Ճարպային կուտակումների ծավալի նվազեցման և ցելյուլիտի դեմ պայքարում կիրառում է մի մեթոդ, որն անմիջականորեն ուղղված է ճարպային բջիջների քայքայմանը։ Այդ մեթոդը ուլտրաձայնային թերապիան է։
Բուժական գործողությունը դրսևորում է ցավը ամոքող, ներծծող, հակաբորբոքային, ինչպես նաև սպազմալիտիկ ազդեցություն և առաջ է բերում մկանների կրճատում։ Ուլտրաձայնային ալիքների ազդեցության տակ տեղի է ունենում էնդոկրին (ներծորական) գեղձերի խթանում, արագանում են վերականգնողական գործընթացները, բարձրանում է ճարպային բջջի ֆերմենտների ակտիվությունը, ինչն էլ նպաստում է ճարպի արագ հեռացմանը։
Ուլտրաձայնային թերապիայի գործողությունն արդյունավետորեն կիրառվում է նաև արագ նիհարելու հետևանքները վերացնելու համար (ձգման էֆեկտ)։
Ուլտրաձայնային թերապիայում հիմնական դերը խաղում են մեխանիկական, ջերմային և ֆիզիկաքիմիական գործոնները։ Այդ գործոնները` «միկրոմերսումը, մարմնի ջերմաստիճանի բարձրանալը և ֆիզիկաքիմիական գործընթացների արագանալը, պայմանավորում են բջջաթաղանթի թափանցելիության մեծացումը, փոխանակային գործընթացների արագացումը, միկրոշրջանառության բարելավումը։
Բուժական միջոցառումների հիմքում ուլտրաձայնի ներառումն է, որն էլ թույլ է տալիս ցելյուլիտի ֆիբրոզային փուլում հասնել դրական արդյունքի։

Նիհարեցում և ցելյուլիտիՈւլտրաձայնային մեթոդի արժանիքներն են՝

  • հյուսվածքների հագեցում էներգիայով
  • ակտիվ նյութերի ավելի խոր թափանցման ապահովում
  • փոխանակության ուժեղացում մաշկային հյուսվածքում
  • մաշկային նրբաթելերի վերականգնում, կոլագենի, էլաստինի արտադրման խթանում
  • ճարպային կուտակումների ծավալի նվազեցում
  • վերնամաշկի տոնուսի և մաշկի առաձգականության բարձրացում
  • նարնջային կեղևի հարթեցում
  • ցավի և անհարմարավետության բացակայություն

Ուլտրաձայնային թերապիան կոսմետոլոգիայում լայնորեն կիրառվում է նաև մաշկի խոր մաքրման համար, ինչը հանգեցնում է արյան շրջանառության բարելավմանը, արյունաբեր երակի (վենոզի), ինչպես նաև ավշային ետհոսքի (ավշային դրենաժի) ուժեղացմանը, մաշկի խոնավացմանը և հարստացմանը թթվածնով։
Ցուցումներն են` տեղային ճարպակուտակումները, ցելյուլիտը, դեմքի մաշկի թառամելը, հյուսվածքների առաձգականության նվազումը, կնճիռները և խորշոմները, խցանված ծակոտիները, վերականգնումը կոսմետոլոգիական միջամտություններից և վիրահատություններից հետո։
Ուլտրաձայնային թերապիան լավագույն արդյունքի հասնում է այլ ապարատային մեթոդների և կոսմետոլոգիական գործողությունների հետ զուգակցմամբ։ Այդպիսիներից են դերմոտոնիան, զանազան դիմակները, մեզոթերապիան, ձեռքով մերսումը։
Ուլտրաձայնային թերապիան հնարավոր չէ կիրառել սրտի իշեմիկ հիվանդության, հղիության, սուր վարակիչ և ուռուցքային հիվանդությունների, ինչպես նաև արգանդի աճող միոմայի դեպքերում։