Մազաթափության Ցավոք, շատերն ուշադրութուն չեն դարձնում իրենց մազերի SOS կոչերին:

Փայլի ու առաձգականության պակասը, ճյուղավորված ծայրերը, հագուստի վրա թեփի, իսկ առավոտյան բարձին մազախուրձի առկայությունը, յուղոտության կամ չորության ավելացումը, գխամաշկի քորը հաճախ սխալմամբ մեզ թվում են միայն խնամքի միջոցների փոփոխության անհրաժեշտության պատճառ:

Իսկ մինչ այդ մազերն արդեն արդյունավետ բուժման կարիք են ունենում:
Ապացուցված է, որ մարդ նկատում է սպառնալիքը միայն մազերի 15 տոկոսը կորցնելուց հետո:
Մազերի հետ կապված հիվանդությունները վկայում են էնդոկրին, աղեստամոքսային համակարգերի գործունեության խանգարումների (վատ են մարսվում վիտամինները, ամինաթթուները, միկրոէլեմենտները), ինչպես նաև գլխի մազածածկույթի արյան շրջանառության խանգարումների մասին:
Մազերն անկենդան են դառնում որոշ դեղահաբեր ընդունելու, ինֆեկցիոն կամ վիրուսային հիվանդության պատճառներով: Երբեմն մազերի հետ կապված խնդիրները փոխանցվում են ժառանգաբար:
Մազերի վիճակի վրա ազդում են նաև արտաքին գործոնները:
Այդպիսի գործոններից են վատ էկոլոգիան, նյարդային խանգարումները, գլխամաշկի վնասվածքների որոշ տեսակներն ու սխալ խնամքը:
Այդ հիվանդության պատճառներն այնքան շատ են, որ իրականի բացահայտումը հնարավոր է միայն բժիշկ-տրիխոլոգին այցելելու դեպքում:
Նրա մասնագիտացումը ոչ միայն խորհրդատվության տրամադրումն է, այլև ախտորոշումը, բուժումը և ձեր մազերի առողջության ու գեղեցկության վերականգնումն ու պահպանումը:

Ինչպե՞ս է անցկացվում տրիխոլոգիական բուժումն Ավանտա կլինիկայում

Ախտորոշում, բուժում

Նախ և առաջ, բժիշկը պարզում է հիմնական գանգատները և տեղեկանում առկա հիվանդությունների մասին, հետաքրքրվում է անձի սննդի ռեժիմով, մի շարք հիվանդությունների նկատմամբ ժառանգական հակվածությամբ, պարզում է սթրեսների ազդեցության մակարդակը: Նախնական զրույցից հետո տեղի է ունենում մազերի և գլխամաշկի արտաքին զննում: Զննումից հետո անց է կացվում միկրովիդեոդիագնոստիկա (գլխի մազածածկույթի ախտորոշման համակարգչային ժամանակակից տեխնոլոգիա):

Մեթոդի գլխավոր առավելություններից մեկը տեսանելիությունն է:
Մասնագետը կարող է վիրտուալ ռեժիմում ցույց տալ ձեզ մազերի աճի բոլոր խնդիրներն ու առանձնահատկությունները:
Դուք հնարավորություն կունենաք ինքներդ գնահատել, թե ինչպիսին էին մազերը բուժումից առաջ, վերականգման ընթացքում և ինչպիսին դարձան թերապիայի ավարտին:

Օգտագործելով հատուկ մանրադիտակ և համակարգչին միացված տեսախցիկ՝ բժիշկը ստանում է մազերի և գլխամաշկի 200 անգամ խոշորացված պատկեր:
Նման հզոր խոշորացումը թույլ է տալիս ավտոմատ կերպով իրականացնել ճակատային, գագաթային, քունքային և ծոծրակային հատվածներում մեկ քառակուսի սմ-ի վրա առկա մազերի քանակի հաշվարկ և այն համեմատել մազերի (շիկահերների, սևահերների, շիկակարմիրների, շագանակահերների) համապատասխան տեսակի քանակի հետ: Մազերի զանգվածային ծավալի որոշումը (ողջ գլխամաշկի մազածածկույթի նկատմամբ) չափանիշ է հանդիսանում մերօրյա ամենատարածված խնդիրներից մեկի՝ մազաթափության (ալոպեցիաների) տարբեր տեսակների ախտորոշման համար: