Առանցքավոր կոշտուկներ

Առանցքավոր կոշտուկները մաշկի կոշտ, եղջերացած մասերն են, որոնք սեպաձև խրված են փափուկ հյուսվածքների մեջ։ Առաջացման պատճառը տևական ճնշումն է ոտնաթաթի միևնույն տեղամասի վրա։ Պատճառում են ուժեղ ցավ, դժվարացնում են քայլելը։

Կոշտուկի վերացման մեթոդը

Հատուկ բորերի օգնությամբ շաղափվում է կոշտուկը, հեռացվում են առանցքը և արմատիկը։ Ոտնաթաթի կամարի կառուցվածքի խախտումների դեպքում պոդոլոգն ընտրում է անհատական ներդիրներ կոշիկում, օրթոպեդիկ միջատակեր, գելային օղակներ և վրադիրներ, որոնք արգելակում են հետագայում նոր կոշտուկների առաջացումը։

Հիպերկերատոզ

Հիպերկերատոզը մաշկի կոշտ, եղջերացած գոյացությունն է մեծ չափերով, ինչը հաճախ ուղեկցվում է խորը, ցավոտ ճաքերի առաջացմամբ։

Պատճառներն են`

Էնդոկրին (ներծորական) համակարգի աշխատանքի խախտումներ, աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ, անոթային անբավարարություն, ինչպես նաև ոտնաթաթի ոչ ճիշտ խնամք։

Հիպերկերատոզի վերացման մեթոդը

Ապարատային պեդիկյուրի օգնությամբ խնդիրը հեշտ է լուծել։ Ոտնաթաթերը մշակվում են հատուկ հղկող գլխադիրներով, հեռացվում են եղջերացած շերտերը, հղկվում են ճաքերի եզրերը, որից հետո քսում են, ըստ ցուցումների, բուժական բալզամ կամ ճաքերի համար նախատեսված քսուք, ընտրվում են տնային խնամքի արդյունավետ միջոցներ։ Հիպերկերատոզի առաջացման պատճառների վերացման համար անհրաժեշտ է մաշկաբանի խորհրդատվությունը։

Աճող եղունգ

Տարածված երևույթ է, երբ եղունգի ծայրը խորությամբ աճում է դեպի եղնգային թմբիկների եզրերը` առաջացնելով փափուկ հյուսվածքների ցավոտ ռեակցիան։

Առաջացման պատճառներն են`
սխալ ընտրված կոշիկը, բարձր կրունկի մշտական կրումը, հարթաթաթությունը, եղունգի վնասվածքները։

Աճող եղունգի վերացման մեթոդն է`
ժամանակին դիմել պոդոլոգին, և այդ խնդիրը կլուծվի առանց վիրահատական միջամտության։

Սնկային հիվանդություններ

Նշաններն են.
Ոտնաթաթի մաշկի թեփոտումը, կարմրումը, ճաքերի առաջացումը, այդ թվում` մատների միջև, մաշկի քորը։ Ախտահարված եղունգները հաստանում են, դառնում են փխրուն, փոխում են իրենց գույնը, քայքայվում։ Անհրաժեշտ է հիշել, որ սնկային հիվանդությունները վարակիչ են։ Այդպիսի հիվանդությամբ մարդը վարակի մշտական աղբյուր է շրջապատի համար։ Բացի այդ` սնկային վարակների վտանգը կայանում է նրանում, որ դրանք հաճախ դառնում են ալերգիկ ռեակցիաների պատճառ։ Ահա ինչու այդ խնդիրը պետք է լուծել բարձրակարգ մաշկաբանների մոտ։

Սնկային հիվանդության վերացման մեթոդն է.

Հակասնկային արդյունավետ միջոցների նշանակումից բացի անցկացվում է քայքայված եղունգի պրոթեզավորում բժշկական գելով` էսթետիկական արդյունքի ստացման համար։

Ներբանային գորտնուկը վիրուսային հիվանդություն է
Առաջացման պատճառն է մարդու պապիլոմի վիրուսը։

Ներբանային գորտնուկի հեռացման մեթոդը

Բուժումն անցկացվում է մասնագետ-պոդոլոգի և մաշկաբանի հետ համատեղ։ Գորտնուկի եղջերացած մակերեսի հեռացումից հետո անցկացվում է լազերաթերապիա։ Մեթոդը ցավոտ չէ, չի հանգեցնում ակտիվ կենսակերպի խախտման։ Այդպիսի համալիր բուժումը թույլ է տալիս լիովին ազատվել անհանգստացնող խնդրից։