Մաշկաբանական պրոցեդուրաներՄաշկաբանության մեջ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում մաշկի նորմալ, առողջ վիճակի վերականգնմանը, ուռուցքային հիվանդություններին, մաշկի, ճարպային հյուսվածքների, մազերի և եղունգների փոփոխության ու ծերացման գործընթացների ուսումնասիրությանը, ինչպես նաև դեղային պատրաստուկների մշակմանը, վիրաբուժական (այդ թվում` պլաստիկ վիրաբուժության) միջամտությունների նպատակահարմարության, իմունաթերապիայի, լազերային տեխնիկայի հետ կապված հարցերի լուծմանը։
Որպես գիտություն` բժշկության այդ ասպարեզը սերտորեն կապված է վեներոլոգիայի հետ։

Մաշկը խոշորագույն մարդկային օրգանն է։ Հենց մաշկն է արտացոլում ամբողջ օրգանիզմի վիճակը` գործելով որպես վնասվածքներից ու մանրէներից նրան պաշտպանող արգելապատնեշ։
Յուրաքանչյուր երկրորդ մարդը վաղ թե ուշ բախվում է տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների հետ:
Բժիշկներին կատարված բոլոր այցելությունների մոտ 15%-ը բաժին է ընկնում մաշկաբանին:
Մաշկաբանը խորհրդատվություններ է անցկացնում մաշկի, մազերի և եղունգների առողջության հետ կապված խնդիրների մասին, ախտորոշում հիվանդությունը և նշանակում բուժում։
Մաշկային հիվանդություններից առավել հաճախ են հանդիպում մաշկի քաղցկեղը, գորտնուկները, սնկային հիվանդությունները, էկզեման (մաշկախտը), փսորիազը, կորյակը (ակնեն), զանազան մաշկային բորբոքումները, հասարակ հերպեսը։ Մաշկային հիվանդություններ առաջացնող պատճառները մեծ թիվ են կազմում։
Դրանք կարող են լինել ներքին օրգանների տարբեր հիվանդություններ, զանազան վիրուսներ և վարակներ, արտաքին գործոնների ազդեցություններ, ժառանգականությունը, էկոլոգիան և այլն։
Դրանց մասին պատկերացում կազմել և մաշկի լիարժեք բուժում Դուք կարող եք ստանալ` դիմելով մեր կլինիկա։
Մենք հաջողությամբ բուժում ենք մաշկային հիվանդությունների մեծ մասը։ Մեր բարձրակարգ բժիշկ-մաշկաբանները ստույգ ախտորոշում են հիվանդությունը և նշանակում բուժման անհրաժեշտ կուրսը։

Աշխատանքի հիմքում մենք սկզբնապես դրել ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևում ենք մեր ամբողջ գործունեության ընթացքում:

Ազնիվ և արդար վերաբերմունք մեր այցելուների նկատմամբ (մենք չենք նշանակում ոչ անհրաժեշտ հետազոտություններ և գործողություններ, կիրառում ենք միայն արտոնագրված և ստուգված պատրաստուկներ, ընտրում ենք լավագույն բուժումը յուրաքանչյուրի համար)։

Համալիր մոտեցում յուրաքանչյուր այցելուի բուժմանը (մաշկը յուրահատուկ քարտեզ է, որի վրա արտացոլվում են բոլոր ներքին խնդիրները, այդ պատճառով էլ հաճախ հիվանդությունից ազատվելու համար հարկ է լինում զուգահեռաբար կարգի բերել նաև ներքին օրգանները)։

Բժիշկների բարձր որակավորում և գործնական աշխատանքի մեծ փորձ (մեր կենտրոնի բժիշկների մեջ կան բարձրագույն և առաջին կարգի մասնագետներ)։

Մեր աշխատանքի փորձը ցույց է տվել մեր սկզբունքների ճշտությունը։
Պատահական չէ, որ աշխատանքի ընթացքում մենք բազմաթիվ ացելուների ենք օգնել` ազատվելու հիվանդություններից, ձեռք բերելու ինքնավստահություն, վերադառնալու կանոնավոր ապրելակերպի։

Մաշկային հիվանդությունների բուժումն այսօր մաշկի առողջության գրավականն է ապագայում։